«Հանդիպումը կարող է ունենալ դրական արդյունքներ» Փաշինյանը որոշակի փակագծեր բացեց Աբու Դաբիի հանդիպումից

Աբու Դաբիից գոհ եմ, դրական եմ գնահատում հանդիպումը, բայց ես չեմ ուզի՝ Աբու Դաբին դարձնենք ֆետիշ կամ նսեմացնենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ 5 ժամից ավել տեւած հանդիպմանը։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար […]
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ փրկրար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները […]
«Ռեզյումեի երկարությամբ մարդ չեն չափում». ԱԺ փոխնախագահը՝ իր հասցեին հնչած քննադատության մասին

Հեռու եմ այն մտքից, թե անհրաժեշտություն կա հատուկ ներկայանալ և ներկայացնել իմ կենսագրությունը․ այն հայտնի է և հրապարակված։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ «Պետական պաշտոնյա եղած ժամանակահատվածը՝ սկսած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մինչև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այժմ արդեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, առավել ևս եղել է բաց և […]
Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսները

Երեկ՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 2 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում բանակցել Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի անհապաղ անցկացումը։ «Նրանք [Իրանի իշխանությունները] ցանկանում են բանակցել։ Ես չեմ շտապում բանակցել, քանի որ մենք ոչնչացրել ենք նրանց [միջուկային] օբյեկտը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմական բազայում։ Խոսելով այն հնարավորության մասին, […]
Չինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ

ԱՄՆ-ն և Չինաստանը կմրցեն արհեստական բանականության ոլորտում զարգացման գործում գերիշխանություն ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում՝ էներգետիկայի հարցերով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։ «Չինաստանը և այլ երկրներ փորձում են հասնել Ամերիկային արհեստական բանականության ոլորտում, և մենք թույլ չենք տա նրանց դա անել: Մենք ունենք հիանալի չիպեր, մենք ունենք ամեն ինչից լավագույնը: Եվ մենք կպայքարենք […]
Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրեն շքամուտքում ծեծել են (վիդեո)

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շքամուտքում երեկ ուշ ժամի մի մարդ իրեն հարվածել է։ Տարածած տեսանյութում նա պատմում է, որ մարդ է ճանապարհել, վերադարձի ժամանակ շքամուտքի մոտ մի անծանոթ մարդ դիմացն է հայտնվել ու հարվածել։ Նա սպառնալիքներ, հայհոյանքներ է հնչեցնում այդ մարդու հասցեին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Փարիզը չի մասնակցի Կիևին ամերիկյան զինատեսակներ փոխանցելու նախաձեռնությանը․ Politico

Politico պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիան հրաժարվում է մասնակցել ԱՄՆ-ի նախաձեռնությանը, որի շրջանակում Ուկրաինային զենք է տրամադրվելու եվրոպական երկրների ֆինանսավորմամբ։ Թերթը պարզաբանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց հանդես է գալիս այն բանի օգտին, որ եվրոպացիները խրախուսեն իրենց սեփական պաշտպանական արտադրությունը և զենք գնեն միայն եվրոպական արտադրողներից։ «Հենց այս պատճառով Փարիզը չի միանա ԱՄՆ-ից զենք գնելու […]
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը՝ Լամին Յամալի վարկածով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը, հաղորդում է AS-ը։ Դարպասապահ․ Իկեր Կասիլյաս (Իսպանիա)։ Պաշտպաներ․ Դանի Ալվես (Բրազիլիա), Ժերար Պիկե (Իսպանիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Մարսելո (Բրազիլիա)։ Կիսապաշտպան․ Զինեդին Զիդան (Ֆրանսիա)։ Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Ռոնալդինյո (Բրազիլիա), Նեյմար (Բրազիլիա), Ռոնալդո (Բրազիլիա)։
Թրամփը հայտարարել է, որ 50 օրից ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության բացակայության դեպքում «շատ վատ» կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չի պաշտպանում կողմերից և ոչ մեկին և միայն ցանկանում է, որ արյունահեղությունը դադարի։ Թրամփի խոսքով՝ հակամարտության ավարտի համար իր սահմանած 50 օրվա ավարտից հետո հրադադարի բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ և մաքսատուրքեր։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է […]