Թրամփը հայտարարել է, որ 50 օրից ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության բացակայության դեպքում «շատ վատ» կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չի պաշտպանում կողմերից և ոչ մեկին և միայն ցանկանում է, որ արյունահեղությունը դադարի։ Թրամփի խոսքով՝ հակամարտության ավարտի համար իր սահմանած 50 օրվա ավարտից հետո հրադադարի բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ և մաքսատուրքեր։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Եթե 50 օրից համաձայնագիր չունենանք, ապա շատ վատ կլինի։ Մաքսատուրքեր կլինեն, ինչպես նաև այլ պատժամիջոցներ», — ասել է Թրամփը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ հիասթափված է ՌԴ նախագահից։

Թրամփի նշել է, որ 50 օրը շատ երկար ժամանակահատված չէ, և որ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ կարող է փոխվել «շատ ավելի շուտ, քան 50 օրվա ընթացքում»։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ, եթե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում, ապա Միացյալ Նահանգները երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի ուշ Սպիտակ տանը պարզաբանել են, որ այդ միջոցներն, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն նավթին:

 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031