Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տղաների Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 50 կգ Տիգրան Կիրակոսյանը և60 կգ Սուրեն Կատվալյանը։ 5 մարզիկ` 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 […]

Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի․ Փաշինյան

Ձերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու մտադրության մասին։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ կարող է քաղաքական գործունեություն ծավալել և Հայաստանում այդպես էլ լինում է, սակայն այս կոնկրետ դեպքում խնդիր է առաջացել օրենքի […]

ԱԽ քարտուղարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԽ քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն […]

Եկեղեցու հասցեին մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են. Արարատ քահանա Պողոսյան

Տեր Արարատ քահանա Պողոսյանը Facebook–ի իր էջում գրառում է արել, այն վերնագրելով՝  «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում»։ Նա, մասնավորապես, նշել է.  «Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ ուժերի շրջանակներում դիտվում է հետևողական քարոզչական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկմանը։ Այդ արշավի ընթացքում ներկայացվում […]

Ինեկոբանկը՝ ՀՊՏՀ ուսանողների կողքին. կայացավ շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառումը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտական և Կառավարման ֆակուլտետների ուսանողներն այլևս 2025 թվականի շրջանավարտներ են. բուհում տեղի ունեցավ  ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ, ՀՊՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ լավագույն վեց ուսանողներին հանձնեց դիպլոմները։ Արդեն երկրորդ տարին է՝ Ինեկոբանկն իր գործատուի կառավարման բրենդի՝ Ինեկոփիփլի (Inecopeople) հետ միասին միացել և աջակցում էր միջոցառմանը։ «Այս տարի ևս Ինեկոբանկը ձեր կողքին է, սիրելի՛ ուսանողներ»,-ելույթում նշեց Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, և հավելեց,-«Այս օրվանից դուք ունեք ամենահզոր գործիքները՝ կրթությունը, գիտելիքն ու կարողությունները, որը կարող եք ծառայեցնել ձեր զարգացման ու աճի համար, և դրանով էլ նպաստել մեր երկրի ու տնտեսության հզորացմանը։ Մենք արդեն երկրորդ տարին  է սիրով մասնակցում ենք այս միջոցառմանը՝ մեր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում։ Դա պարզապես կրթության ֆինանսավորման ծրագիր չէ. մենք նպատակ ունենք խրախուսել երիտասարդների կրթական առաջընթացը, խթանել ուսանողների հավատն իրենց ներուժի հանդեպ, և մեր ստանձնած պատասխանատվությամբ օրինակ ծառայել, որ երիտասարդներն էլ իրենց պատասխանատու զգան մեր երկրի զարգացման ու առանջընթացի գործում»։ «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության և կրթության աջակցության ծրագրի շրջանակում Բանկը խրախուսական-կրթական նվերներ էր նախատեսել լավագույն 6 ուսանողների համար, որը հանձնեց Բանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։  Բանկը կրթական և նոր հմտությունների ձեռքբերմանն ուղղված նվերներ էր պատրաստել նաև «Դեկանի համակրանք» անվանակարգում հաղթած շրջանավարտների համար։ «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին մեկնարկել է կրթության աջակցության ծրագիր, որի այս տարվա բյուջեն ավելի քան 1 մլդ ՀՀ դրամ է։ Ծրագրի բաղադրիչները ևս ընդլայնված են՝ կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցումից մինչև արտերկրում կրթական ծրագրերի և թոփ 50 բուհերում սովորելու հնարավորություն։ Կրթությունն այն ներդրումն է, որը միշտ վերադառնում է անգնահատելի արժեքի տեքսով»,-խոսքում նշեց Հայկ Ոսկանյանը,-«Երբեք չդադարեք երազել, բայց և երբեք չդադարեք գործուն քայլեր անել այդ երազանքն իրականություն դարձնելու համար, երբեք չդադարեք  սահմանել նպատակներ, բայց և երբեք չդադարեք անընդհատ ինքնակատարելագործվել միշտ ավելիին ձգտելու համար։ Երբեք չդադարեք հավատալ ինքներդ ձեզ, բայց և երբեք չդադարեք ներդրում անել ձեր ինքնազարգացման մեջ»։ Նշենք նաև, որ Ինեկոբանկի՝ InecoPeople գործատուի բրենդի աջակցությամբ ՀՊՏՀ բակում տեղի  ունեցավ նաև ուսանողների ավարտական երեկույթը՝ էլ ավելի անմոռանալի դարձնելու ուսանողների կարևոր ու հիշարժան օրը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն  ու մասնակցային […]

Դամասկոսի վրա Իսրայելի հարվածից վնասվել են «Al Arabia» հեռուստաընկերության գրասենյակները

Չորեքշաբթի օրը Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով վնասվել են Al Arabiya հեռուստաընկերության Սիրիայում գտնվող գրասենյակները, հայտնում են լրատվամիջոցները։ Սիրիայում լարվածությունն աճել է, երբ Իսրայելը վերսկսել է իր հարվածները Էս-Սուվեյդայի ուղղությամբ, հետո նրանք հարձակվել են Դամասկոսում Սիրիայի բանակի շտաբի վրա՝ դրուզներով բնակեցված քաղաքում տեղի ունեցած ջարդերից հետո։ Իսրայելական զինուժը հայտարարել է, որ հարվածել է Դամասկոսում […]

Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը մեղադրվել է տեղի դատախազին վիրավորելու գործով։ Նա դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման, դատարանի դահլիճից հայտնել է Habertürk հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դատարանի վճռի դեմ բողոքարկում կներկայացվի։ Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք, ինչը պնդել է մեղադրող կողմը։ […]

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 383.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.01 դրամ (նվազել  է 2.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90  դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում […]

Փաշինյանը խոսել է Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ իր վերաբերմունքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր համար մեկ են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան ատում։ Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, ապա ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ես նրա մասին որևէ տեղեկություն չունեմ», — հայտարարել է Փաշինյանը։