Դամասկոսի վրա Իսրայելի հարվածից վնասվել են «Al Arabia» հեռուստաընկերության գրասենյակները

Չորեքշաբթի օրը Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով վնասվել են Al Arabiya հեռուստաընկերության Սիրիայում գտնվող գրասենյակները, հայտնում են լրատվամիջոցները։

Սիրիայում լարվածությունն աճել է, երբ Իսրայելը վերսկսել է իր հարվածները Էս-Սուվեյդայի ուղղությամբ, հետո նրանք հարձակվել են Դամասկոսում Սիրիայի բանակի շտաբի վրա՝ դրուզներով բնակեցված քաղաքում տեղի ունեցած ջարդերից հետո։

Իսրայելական զինուժը հայտարարել է, որ հարվածել է Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության մուտքին և ուժեղացրել է սիրիական իշխանությունների վրա հարձակումները։ Այդ ամենն արվել է դրուզ փոքրամասնությանը կառավարական ուժերի հարձակումներից պաշտպանելու նպատակով։

Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից երեքշաբթի երեկոյան հայտարարված հրադադարը կարճ է տևել։ Երեքշաբթի օրը Իսրայելը հարվածներ է հասցրել Էս-Սուվեյդայի շրջանում Սիրիայի կառավարական զորքերին, որտեղ բնակչության մեծ մասը դրուզներ են և հայտարարել է, որ դա արվում է կրոնական փոքրամասնությանը պաշտպանելու համար։ Ավելի քան 100 մարդու մահից հետո Դամասկոսը զորքեր է մտցրել Էս-Սուվեյդա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031