ՀՀ վարչապետը ՇՄ նախարարության անձնակազմին է ներկայացրել Համբարձում Մաթևոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին։ Այս մասին հայտնելով սոցցանցերի իր էջերում՝ վարչապետը տեսանյութ է հրապարակել: «Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- կից գրել է նա:

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը. իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել […]

Նյու Ջերսիում կայծակի հարվածից մարդ է մահացել. NYT

Նյու Ջերսիում տեղի ունեցած կայծակի հարվածից մեկ մարդ է զոհվել, առնվազն 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է The New York Times-ը։ Կայծակը հարվածել է բացօթյա նետաձգության հրապարակին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց մեջ կան նաև երեխաներ։

Դա Հայաստանի ինքնիշխան հարցն է. Պեսկովը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան հարցն է. այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ավելի հավանական է ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան անդամակցության ապասառեցումը: «Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությունով, այսինքն՝ նրանք վարում են տարբեր վեկտորային քաղաքականություն, ինչպես իրենց թվում է։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված […]

Իսլանդիայում հրաբխի ժայթքումը ստիպել է տարհանել զբոսաշրջիկներին և տեղացիներին

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում կրկին հրաբուխ է ժայթքել այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4-ին: Հրաբխի խառնարանից դուրս է թափվում տաք լավա, և ծխի ամպեր են բարձրանում երկինք: Սա իններորդ ժայթքումն է այս տարածքում 2023 թվականի վերջից ի վեր, գրում է Bild-ը: Վտանգի պատճառով տարհանվել են Գրինդավիկի ափամերձ քաղաքի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկներ՝ հայտնի «Կապույտ […]

Թրամփը կարծում է, որ Չինաստանը մահապատիժ կկիրառի ֆենտանիլի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Չինաստանը կսկսի մարդկանց մահապատժի դատապարտել։ Մասնավորապես, ֆենտանիլի արտադրության և բաշխման համար, հաղորդում է The Guardian-ը։ «Կարծում եմ՝ մենք կհասկանանք, թե ինչպես է Չինաստանը ի վերջո անցնելու մահապատժի նրանց համար, որոնք արտադրում են այս ֆենտանիլը և մատակարարում այն մեր երկրին։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», […]

36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փաթեթների հրապարակումը հնարավորություն կտա ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռшզմական գործողություններ ծավալվեցին. Տիգրան Աբրահամյան

2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ […]

Պատրաստ ենք պատերազմին. Սիրիայի նախագահն արձագանքել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածներին

Սիրիական իշխանությունները թույլ չեն տա, որ դրուզ փոքրամասնությունը ներքաշվի արտաքին ուժի գործերի մեջ, և սիրիացի ժողովուրդը չի վախենում պատերազմից: Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, հաղորդում է Reuters-ը: Նա դրուզ քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությունը համարել է Սիրիայի առաջնահերթություն: Չորեքշաբթի Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հզոր ավիահարվածներից հետո իր առաջին հեռուստատեսային ելույթում ալ-Շարաան […]