Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 383.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.01 դրամ (նվազել  է 2.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90  դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-444 դրամով, վաճառվում է 450–454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.68-4.90 դրամով, վաճառվում է 4.96-5.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031