Skip to main content

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ կան զոհեր և վիրավորներ

Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, դիմային մասով հարվածել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս հինգը՝ ծանր վիրավորվելեն:

Boeing 767-300 բեռնատար ինքնաթիռը հարվածելիս բախվել է կայանված մի քանի մեքենայի։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները՝ վթարի հետևանքները վերացնելու համար։

Մայամիի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ 5 վիրավորից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Պաշտոնյաները նշում են, որ դեռ շատ վաղ է վթարի պատճառը պարզելու համար, հետաքննությունը կվարի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը: ԱՄՆ-ում բոլոր ավիավթարները հետաքննող դաշնային գործակալությունը նախատեսում է մամուլի ասուլիս:

Amazon-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ և ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին։

FlightRadar24 -ից ստացված թռիչքի տվյալները ցույց են տալիս, որ Amazon բեռնատար ինքնաթիռը կանգ է առել Amazon-ի պահեստին և այլ բիզնեսներին սպասարկող կայանատեղիի մոտ։ Կայքի տվյալներով՝ միջադեպի պահին Մայամիում նկատվել են թույլ ամպրոպներ և ուժեղ քամիներ։ Վթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ում տարվա ամենածանրաբեռնված ճանապարհորդական շաբաթվա ավարտին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930