Skip to main content

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Յուրա Վանյայի Պապյանի կենսագրությունը

Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:

Աշխատանքային գործունեությունը

2022-2026 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2020-2022 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2018-2020 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ և հետաքննության բաժանմունքի պետ,
2017-2018 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի պետ,
2014-2017 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,
2012-2014 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ,
2008-2012 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ,
2004-2008 թթ. — ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ,
I-V.2004 թ. — ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ,
1999-2004 թթ. — Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ,
VI-XI.1999 թ. — Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության բաժանմունքի տեսուչ:

Կրթությունը
1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930