Skip to main content

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։

«Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումներին, հանրային ծառայությունների որակի բարձրացմանն ու նորարարական լուծումների ներդրմանը։

Եթե ցանկանում եք համալրել ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների շարքերը, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակն ու կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով ավարտած բուհը, մասնագիտությունը և գործունեության նախընտրելի ուղղությունը։

Ձեր գիտելիքը՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և հանրային ծառայությունների զարգացման»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031