Skip to main content

Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031