Դուբայը աստիճանաբար դառնում է տարածաշրջանում էկոտուրիզմի առավել առաջադեմ ուղղություններից մեկը․ այստեղ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը զուգակցվում է բնական ժառանգության պահպանման և բնապահպանական նորարարությունների ներդրման հետ։ Ֆուտուրիստական քաղաքային տեսարաններից այն կողմ, ճանապարհորդները կարող են ուսումնասիրել լեռները, անապատային հսկայական արգելոցները, ճահճուտները, ծովային էկոհամակարգի վերականգնման նախագծերը և էկոլոգիապես մաքուր հանգստավայրերը: Այստեղ կարելի է տեսնել արաբական օրիքսներ և գազելներ, դիտել հազարավոր ֆլամինգոներ, ծանոթանալ ծովային կրիաների վերականգնման ծրագրերին և պարզապես մի քանի օր անցկացնել քաղաքային լույսերից հեռու։
Աշնանային սեզոնի նախաշեմին, երբ եղանակը դառնում է առավել հարմարավետ բացօթյա հանգստի համար, ներկայացնում ենք, թե ուր կարելի է մեկնել՝ Դուբայի բնական գանձերը բացահայտելու համար։
Տեսնել անապատային բնությունը Ալ Մարմումում

Բնական Դուբայի հետ ծանոթությունը կարելի է սկսել Ալ Մարմում անապատային արգելոցից՝ էմիրության ամենամեծ պահպանվող տարածքից։ Այն զբաղեցնում է Դուբայի տարածքի գրեթե 23%-ը և բնական միջավայր է հանդիսանում արաբական օրիքսների, գազելների, բազմաթիվ թռչնատեսակների և սողունների համար։
Այստեղ արժե մեկնել՝ տեսնելու անծայրածիր ավազաթմբերը, անապատային տարածություններն ու Դուբայի բոլորովին այլ բնապատկերը։ Քաղաքային աշխուժությունից հեռու անապատի մասշտաբն ու նրա առանձնահատուկ անդորրն այլ կերպ են զգացվում։ Սակայն այս զուսպ բնապատկերի ներքո թաքնված է բարդ էկոհամակարգ, որի ներկայացուցիչները հարմարվել են բարձր ջերմաստիճաններին և ջրի պակասին։
Ալ Մարմում այցելությունը հնարավորություն է տալիս հետևելու կենդանիներին, ավելին իմանալու բնության պահպանության աշխատանքների մասին և հասկանալու, թե ինչպես կարելի է պահպանել այս փխրուն բնական միջավայրը։
Այցելել Դուբայի անապատային արգելոց (Dubai Desert Conservation Reserve)

Անապատային բնությունը ուսումնասիրելու մեկ այլ վայր է Դուբայի անապատային արգելոցը (Dubai Desert Conservation Reserve)։ Արգելոցը զբաղեցնում է 225 քառակուսի կիլոմետր տարածք և համարվում է ԱՄԷ-ի առաջին և ամենակարևոր պաշտպանված անապատային տարածքներից մեկը:
Այստեղ աճում է ավելի քան 50 տեսակի բույս, նաև արգելոցում բնակվում են թռչունների 120 և կաթնասունների ու սողունների 43 տեսակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տեղի կենդանիների պոպուլյացիաների վերականգնմանը և բնական բուսածածկույթի պահպանմանը։
Արգելոցը դարձել է Դուբայում պատասխանատու անապատային զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը։ Այցելությունն այստեղ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է զբոսաշրջային տպավորությունները համատեղել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի հետ։ Սա հարմար ուղղություն է այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ժամանակ անցկացնել ավազաթմբերի մեջ, այլև ավելին իմանալ տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի մասին։
Դուք կարող եք ուղղակիորեն կանգ առնել արգելոցի տարածքում Al Maha, a Luxury Collection Desert Resort & Spa: Հանգստավայրը էկոտուրիզմի նախագծի մաս է, որը նվիրված է անապատային էկոհամակարգի պահպանմանը։ Այստեղ տնկվել է ավելի քան վեց հազար տեղական ծառ, իսկ հյուրանոցի գործունեության մեջ ներդրվել են ջրի և էներգիայի սպառումը նվազեցնելուն ուղղված լուծումներ։
Այս տարբերակը կհամապատասխանի նրանց, ովքեր ցանկանում են անապատում անցկացնել ոչ թե ընդամենը մի քանի ժամ, այլ մի քանի օր՝ վայելելով բնությունը և լռությունը։ Բացի այդ, անապատը հիանալի վայր է աստղերին դիտելու համար․ քաղաքային լույսերից հեռու աստղազարդ երկինքը հատկապես տեսանելի է:
Դիտել ֆլամինգոներին Ռաս Ալ Խորում

Վայրի բնությունը տեսնելու համար պարտադիր չէ հեռանալ Դուբայի կենտրոնական շրջաններից։ Ռաս ալ-Խոր արգելոցը գտնվում է Դուբայ Քրիք ծոցի տարածքում, նա պահպանվող ջրաճահճային տարածք է, որտեղ ամեն տարի հազարավոր ֆլամինգոներ են հանգրվանում։
Ընդհանուր առմամբ այստեղ գրանցվել է ավելի քան 200 տեսակի չվող թռչուն, իսկ ձմռանը տարածքը դառնում է տասնյակ տարբեր տեսակների ավելի քան 20 հազար ջրային թռչունների բնակության վայր։
2007 թվականին Ռաս ալ-Խորը դարձավ ԱՄԷ-ի առաջին ջրաճահճային տարածքը, որն ընդգրկվեց Ռամսարի կոնվենցիայի ցանկում՝ կենսաբազմազանության պահպանման համար առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածքների պաշտպանությանն ուղղված միջազգային համաձայնագրի շրջանակում։
Ռաս ալ-Խորը հատկապես հետաքրքիր է իր դիրքով․ այստեղ երկնաքերերի ուրվագծերը դառնում են վարդագույն ֆլամինգոների երամների յուրահատուկ ֆոն։ Սա լավագույն վայրերից մեկն է թռչնադիտարկմամբ և բնության լուսանկարչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են Դուբայում իրենց քաղաքային ծրագրում ներառել բնության գրկում այսպիսի անսովոր կանգառ։
Ուսումնասիրել Ալ Վուհուշի բնությունը
Ալ Վուհուշի անապատային արգելոցը ցուցադրում է Դուբայի բնական բազմազանության մեկ այլ կողմը: Այնտեղ բնակվում է 91 կենդանատեսակ՝ անապատային աղվեսներից մինչև միջատներ: Այստեղ աճում են նաև տարածաշրջանին բնորոշ ծառեր, այդ թվում՝ ղաֆ, սիդր, սամարա և միսվակ:
Ալ-Վուհուշ այցելությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, որ անապատի պահպանությունը միայն ամենահայտնի կենդանիների պաշտպանությամբ չի սահմանափակվում։ Տեղական բույսերը ստեղծում են բնական կենսամիջավայր, սնունդ են ապահովում տարբեր տեսակների համար և նպաստում են էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը։
Այս երթուղին կարող է հետաքրքիր լինել այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են ավելի խորը ուսումնասիրել տարածաշրջանի բնական միջավայրը և անապատը տեսնել որպես կենդանի, բարդ էկոհամակարգ:
Իմանալ ավելին ծովային կրիաների փրկության նախագծի մասին
Մեկ այլ էկոտուրիզմի տարբերակ կենտրոնանում է ծովային պահպանության վրա: Ջումեյրա Ալ Նասիմ (Jumeirah Al Naseem) հանգստավայրի տարածքում գտնվում է հատուկ կահավորված ծովալիճը՝ Dubai Turtle Rehabilitation Project-ը՝ Դուբայի ծովային կրիաների վերականգնման նախագիծը:
Նախագիծը օգնում է փրկել, բուժել և վերականգնվել հիվանդ և վիրավոր ծովային կրիաներից՝ նախքան նրանց վայրի բնություն վերադարձնելը: Դրա աշխատանքը նաև բարձրացնում է ծովային կենդանիների առջև ծառացած սպառնալիքների և Պարսից ծոցի էկոհամակարգերը պահպանելու անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:
Ճանապարհորդների համար սա հնարավորություն է ականատես լինելու պահպանության ջանքերին հանգստավայրի տարածքում և ավելին իմանալու տարածաշրջանի ծովային կյանքի մասին: Այցելությունը կարող է համակցվել համալիրում զբոսանքի հետ՝ Մադինատ Ջումեյրայում մնալու ընթացքում:
Անցկացնել հանգիստը Հաթթայի լեռներում
Եթե ցանկանում եք անապատային բնապատկերները փոխարինել լեռնային տեսարաններով, հարկավոր է այցելել Հաթթա։ Այս տարածաշրջանը գտնվում է Հաջարի լեռնաշղթայի շրջանում և Դուբայի կենտրոնական հատվածից այստեղ մեքենայով հասնելու համար կպահանջվի 90 րոպե։ Հաթթան էմիրության քաղաքային հատվածից զգալիորեն տարբերվում է իր մթնոլորտով, ռելիեֆով և հանգստի հնարավորություններով։
Այստեղ այցելում են արշավային և հեծանվային երթուղիների, կայակներով զբոսանքի, ձիավարության և քեմփինգի համար։ Կարելի է այցելությունը կազմակերպել մեկ օրվա համար կամ մնալ մի քանի գիշեր՝ ակտիվ հանգիստը համատեղելով տեղի բնական և պատմական ժառանգության ուսումնասիրության հետ։
Հաթթայի լեռնային արգելոցում կարելի է տեսնել երկրի մակերես դուրս եկած եզակի և աշխարհում լավագույնս պահպանված օֆիոլիտային լեռնային ապարների օրինակներից մի քանիսը։ Տարածքը նաև հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների համար բնակավայր է, այդ թվում՝ արաբական ընձառյուծի և եգիպտական անգղի։
Բացի բնական տեսարժան վայրերից, Հաթթայում կարելի է այցելել ազգագրական գյուղ, հնագիտական հուշարձաններ և պատմական վայրեր։ Տարածաշրջանի հնագիտական լանդշաֆտն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է դրա պատմական արժեքը։
Բնության հետ առավել լիարժեք կապ հաստատելու համար կարելի է հանգրվանել Damani Lodges-ում կամ Sedr Trailers-ում։ Այս կացարանները ներդաշնակորեն ինտեգրված են լեռնային լանդշաֆտին, իսկ դրանց ձևաչափը հիմնված են տարածաշրջանի մշակույթի և ժառանգության վրա։ Նման ձևաչափը հնարավորություն է տալիս արթնանալ լեռների գրկում և օրը կազմակերպել՝ համատեղելով արշավային երթուղիները, հեծանվային զբոսանքները, կայակինգը և բացօթյա այլ զբաղմունքներ։
Իմանալ ավելին ծովային կրիաների փրկության ծրագրի մասին
Էկոլոգիական ուղևորության ևս մեկ տարբերակ կապված է ծովային կենդանիների պահպանության հետ։ Jumeirah Al Naseem հանգստավայրի տարածքում գտնվում է հատուկ կահավորված ծովալիճը՝ Dubai Turtle Rehabilitation Project-ը՝ Դուբայի ծովային կրիաների վերականգնման ծրագիրը։
Ծրագիրն օգնում է փրկել, բուժել և վերականգնել հիվանդ կամ տուժած ծովային կրիաներին՝ նախքան նրանց բնական միջավայր վերադարձնելը։ Ծրագրի գործունեությունը նաև ուշադրություն է հրավիրում այն սպառնալիքների վրա, որոնց բախվում են ծովային կենդանիները, և հիշեցնում է Պարսից ծոցի էկոհամակարգերի պահպանման անհրաժեշտության մասին։
Ճանապարհորդների համար սա հնարավորություն է անմիջապես հանգստավայրի տարածքում ծանոթանալու բնության պահպանության աշխատանքներին և ավելին իմանալու տարածաշրջանի ծովային բնակիչների մասին։ Այցը կարելի է ներառել Madinat Jumeirah հանգստի ծրագրում՝ համատեղելով այն համալիրի տարածքում զբոսանքի հետ։
Այցելել Jumeirah Eco Village

Madinat Jumeirah-ում գործում է նաև Jumeirah Eco Village տարածքը, որը նվիրված է կայուն զարգացմանն ու պատասխանատու կենսակերպին։ Այստեղ ինտերակտիվ ձևաչափով ներկայացվում են կենսաբազմազանության պաշտպանության, պարենային անվտանգության և ծովային էկոհամակարգերի պահպանության թեմաները։
Այցելուները կարող են տեսնել մեղվափեթակներ և հիդրոպոնիկ ֆերմա, ինչպես նաև ավելին իմանալ կորալյան խութերի վերականգնման և ծովային կրիաների վերականգնման ծրագրերի մասին։
Jumeirah Eco Village-ը հատկապես հարմար է ընտանեկան երթուղու համար։ Տարածքը բնապահպանական նախաձեռնությունները ներկայացնում է մատչելի և հետաքրքիր ձևաչափով՝ օգնելով կայուն զարգացման թեման վերածել երեխաների և մեծահասակների համար առանձին ճանաչողական փորձառության։
Ընտրել էկոլոգիապես պատասխանատու հյուրանոց
Դուբայի էկոլոգիական կողմի բացահայտումը կարելի է շարունակել նաև հյուրանոցում գտնվելու ընթացքում։ Բացի Al Maha-ից և Jumeirah Al Naseem-ից, էմիրությունում գործում են նաև այլ հանգստավայրեր, որոնք ներդնում են կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան գործելակերպեր։
Anantara The Palm Dubai Resort-ը ստացել է Green Growth 2050 բնապահպանական հավաստագիրը, որը հաստատում է հյուրանոցի աշխատանքը ռեսուրսների պատասխանատու կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման ուղղությամբ։
Ջեբել Ալի շրջանում գտնվող JA The Resort համալիրի կազմում ընդգրկված երեք հյուրանոցներ արևային էներգիա են օգտագործում լողավազանների և հյուրանոցային համարների համար անհրաժեշտ ջրի զգալի մասը տաքացնելու նպատակով։ Սա հնարավորություն է տալիս համալիրի առօրյա գործունեության մեջ կիրառել վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
Կացության վայր ընտրելիս ճանապարհորդները կարող են ուշադրություն դարձնել նաև Դուբայի kայուն զբոսաշրջության կնիք (Dubai Sustainable Tourism Stamp) նշանին։ Նշանը շնորհվում է այն հյուրանոցներին, որոնք կայուն զարգացման ոլորտում ցուցաբերում են Դուբայի Էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի պահանջներին համապատասխանության բարձր մակարդակ։
Dubai Sustainable Tourism Stamp նշանով պարգևատրվել է 237 հյուրանոց, ինչը նախորդ գնահատման արդյունքի համեմատ 55%-ով ավելի է։ Հյուրանոցներից 22-ը ստացել է ոսկե, 92-ը՝ արծաթե, իսկ 123-ը՝ բրոնզե նշան։
Ինչպես է Դուբայը զարգացնում էկոտուրիզմը

Բնական երթուղիներն ու բնապահպանական ծրագրերը էմիրության երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն են կազմում։ Դուբայի կայուն զբոսաշրջություն նախաձեռնությունն օգնում է հյուրանոցներին և զբոսաշրջության ոլորտի այլ ներկայացուցիչներին ներդնել բնապահպանական չափանիշներ, վերահսկել ռեսուրսների սպառումը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
Նախաձեռնության գործիքներից մեկը ածխածնային արտանետումների հաշվիչն է, որն օգնում է հյուրանոցներին հետևել արտանետումների աղբյուրներին, վերլուծել էներգիայի սպառումը և գնահատել ձեռնարկվող միջոցառումների արդյունքները։
Այս աշխատանքը համապատասխանում է Դուբայի D33 տնտեսական ծրագրի, մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու ԱՄԷ-ի ռազմավարական նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակներին։
Բնապահպանական նախաձեռնությունները, բնական երթուղիները և հյուրանոցային ոլորտի պատասխանատու մոտեցումը հնարավորություն են տալիս Դուբայը բացահայտել նոր տեսանկյունից և ճանապարհորդությունն ավելի գիտակցված դարձնել։






































