Skip to main content

Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին

Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածին։

Այս մասին հայտնել է Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ տվյալների՝ Էլ-Մանսուրի բնակավայրի շրջանը ենթարկվել է օդային երեք հարձակման և հրետանային հնոցների։ Եվս առնվազն չորս ավիահարված է հասցվել Տյուրոս քաղաքից ոչ հեռու գտնվող Բուրջ էլ-Շիմալի գյուղին։

Լիբանանյան կողմի տվյալներով՝ Տյուրոսի բժշկական հաստատություններ է ընդունվել առնվազն չորս տուժած։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմը խախտելու համար և հայտարարել արաբական հանրապետության տարածքի գնդակոծման մասին։

Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Տիբնին գյուղի վրա իսրայելական հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վիրավորում։ Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ում տեղեկացրել են Լիբանանի հարավում երկու իսրայելցի զինծառայողի զոհվելու մասին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930