Skip to main content

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլեն-Ակվա» ՍՊ ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական) արտադրական գործունեությունը:

Ինչպես տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները։ 

«Արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չ ի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը։Սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրությունում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները, լրացած է եղել սննդամթերքի համապատասխանության հավաստագրի (հայտարարագրի) ժամկետը»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31