Skip to main content

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2021 թվականի հուլիսից զբաղեցնում էր Արայիկ Հարությունյանը, որը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Լիլիթ Մակունցը 2018-2019 թվականներին զբաղեցրել է Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնը, 2019-2021 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին Լիլիթ Մակունցը եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ԱՄՆ-ում։ 2025 թվականի օգոստոսից նա նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930