Skip to main content

Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

Պարոն Ռուբինյան, Դաշնակցությունը Ձեզ, ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար, մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար, ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշենը հանձնելու, չունեք մանդատ սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու, Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար, չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930