Skip to main content

Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ քաղաքը լիազորություններ չունի ձերբակալելու Նեթանյահուին

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը իրավասու չէ կատարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալության Միջազգային քրեական դատարանի օրդերը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Իմ վարչակազմն ուսումնասիրել է գործող օրենսդրության շրջանակներում առկա բոլոր հնարավոր իրավական ուղիները՝ պարզելու համար, թե արդյոք Նյու Յորքը կարող է կատարել Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերը, եթե Բենիամին Նեթանյահուն այցելի այստեղ։ Ակնհայտ է, որ մենք չունենք այդ օրդերը ինքնուրույն իրականացնելու իրավական լիազորություններ»,-հայտարարել է Մամդանին X սոցիալական հարթակում հրապարակված տեսաուղերձում։

Քաղաքապետը նաև կոչ է արել ԱՄՆ դաշնային կառավարությանը կատարել այդ օրդերը։

Ավելի վաղ Մամդանին հայտարարել էր, որ ուսումնասիրում է Իսրայելի վարչապետի հնարավոր ձերբակալության իրավական հիմքերը, եթե նա այցելի Նյու Յորք։

Մամդանին հղում էր կատարել Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Նեթանյահուի դեմ առաջադրված՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մեղադրանքներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031