Skip to main content

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը, կնշանակվի կառավարիչ․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

Հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։

Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։

Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930