Skip to main content

Գագիկ Ծառուկյանի դեմ հարկերի հետ կապված մեղադրանքն, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է. Երեմ Սարգսյան

Մեզ կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:

Նա նշել է, որ եկել են լրացուցիչ հարցաքննության, թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն՝ կպարզվի տեղում:

«Այն մեղադրանքն է, որը կա, այդ գործն է այստեղ քննվում, խոսքը խարդախություն, փողերի լվացում և այլն, դրանց մասին է: Հարկերի հետ կապված մեղադրանքն ապօրինի լինելու հիմքով դադարեցրել է դատախազը»,- հավելել է փաստաբանը:

Հարցին՝ օրերս Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթեր էին հանրայնացվել, դրանք որևէ կերպ ընդգրկվե՞լ են ապացույցների մեջ, հետազոտվե՞լ են, տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվել դրանց շուրջ, Սարգսյանը պատասխանել է.

«Այս պահին մեզ չեն ասում՝ ընդգրկել են, թե ոչ: Բազմաթիվ փաստաթղթեր իրենց ներկայացրել ենք, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստվում ենք ներկայացնել: Եթե իրենք օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել՝ անմիջապես պետք է դրանք՝ բոլորը, ներբեռնեին իրենց մոտ, զննեին և դրանք դիտարկեին՝ որպես ապացույցներ:

Մենք տեսնում ենք, որ դժվար թե ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև նույնիսկ մեր ներկայացրած փաստաթղթերին փորձում են չտեսնելու տալ»,- հավելել է Երեմ Սարգսյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031