Skip to main content

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031