Skip to main content

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունն իրականացնում է վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի իրազեկման և աջակցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է խթանել կամավոր հարկային կարգապահությունը, նվազեցնել հարկային ռիսկերը և ամրապնդել պետություն-գործարար գործընկերությունը։

«ՊԵԿ աշխատակիցներն այցելել են վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի շուրջ 2300 տնտեսվարողի՝ ներկայացնելով հարկային օրենսդրության հիմնական պահանջները, այդ թվում՝ յուրաքանչյուր ծառայությունից հետո ՀԴՄ կտրոն տրամադրելու, աշխատողներին պատշաճ գրանցելու և հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու անհրաժեշտությունը։

Իրազեկման և աջակցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև մարզերում ու տնտեսության այլ ոլորտներում»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930