Skip to main content

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին՝ համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։

«Հուլիսի 20-21-ը կայացող համաժողովի հիմնական կազմակերպիչը Վաշինգտոնում գործող «Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդն» (Council for Research in Values and Philosophy) է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջազգային համաժողովներ, գիտական ծրագրեր և հրատարակում գիտական աշխատություններ։

Այս տարի համաժողովն անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Catholic University of America) ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի հետ համագործակցությամբ։

Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031