Skip to main content

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ««Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031