Skip to main content

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ը՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ը՝ գիշերը և կեսօրից, 20-21-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-21-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031