Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:
«17 հազար մարդ ականջները կախ Հանրապետության հրապարակում ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ոչ մեկը չի սուլում, չի ինքնահրկիզվում…, ու էդ 17 հազարը մնացածին թուրք են ասում…։
Ադրբեջանական զապիս միացնող էլ տասնամյակներով Ռուսաստանում ադրբեջանցիների հետ մի պետության, մի քաղաքի, մի շենքի մեջ է ապրել, նույն ռեստորանում հաց կերել, հարսանիք արել, ամեն անգամ Ռուսաստանի շուկաներից գնել է ադրբեջանական լոլիկ, վարունգ, բանջարեղեն ու միրգ, տանը համով-համով կերել, Պուտինի մեծ շրջապատում Գոդ Նիսանովների, Աղալարովների, Իսմայլովների հետ աղուհաց կիսել ու եկել ա Հայաստանում մնացածին ձեռք ա առնում, թե թուրքերին բերում են, որ հետները ապրեն»,- գրել է Սաֆարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ միացրել:






































