Տիկի՛ն Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ մարդկանց հետ խոսելիս ձգտեք զսպել ձեր անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ, դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն ցեղից չեք, որ մնացածս՝ նվաստներս էլ պատի ծակից կամ ծառից քաղած երևույթներ ենք։ Այս մասին Facebook—ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Նժար» կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ասուլիսին։
Նա հիշեցրեց, որ Հակոբյանը խոսում էր իր կոլեգաների՝ լրագրողների հետ, և պետք է հարգանքով վերաբերվեր, չնայած, որ ինքը վերջին շրջանում արաբական երկրներում արաբական ձիարշավարաններ է այցելում։
Անդրադառնալով առաջին տիկնոջ կողմից կոնվենցիաների հիշատակմանը՝ Կարապետյանցը նշեց. «Դուք էիք այն անձանցից մեկը, գուցե միակը, որ արցախցիների դեմ ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ մարդիկ մեկ տարուց ավել սովամահ էին լինում այնտեղ, երեխաները հաց չունեին ուտելու, մանկական կեր չկար, դուք այդ շրջանում մի ճասատեսակ էիք պատրաստում, եթե չեմ սխալվում, անվանումը «բոզբաշ» էր»։
Դիմելով Հակոբյանին՝ Կարապետյանցը հորդորեց Սահմանարդությանը հղում անելիս հիշել, որ բոլոր ժամանակներում իր ամուսնու, ՔՊ-ի չափ, նաև ղեկավար կազմի և հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ այնքան շատ է մայր օրենքը խախտվել, որքան երբեք չի եղել։
«Երբեք, ոչ մի իշխանություն Սահմանադրության վրա այդքան թքած չի ունեցել, որքան դուք եք այն արել։ Երբեք Հայաստանում օրենքներն այսչափ չեն խախտվել, ինչքան հիմա և մարդիկ երբեք այդքան նվաստացած արժանապատվությամբ չեն եղել, ինչքան հիմա։ Ու երբ դու կեղտոտ կոշիկներով անցնում ես կոնվենցիաների վրայով, երբ դու քո նեղ խմբային շահերի համար ոտնահարում ես օրենքն ու սահմանադրությունը, միշտ հիշիր, տիկին Հակոբյան, որ բումերանգի օրենքը դեռ ոչ մեկը չի չեղարկել և այս բումերանգը վերադառնում է ձեզ»,-ասաց Կարապետյանցը։
Իրավապաշտպանը ներկայացրեց Աննա Հակոբյանի ասուլիսի երկու հնարավոր պատճառ։ Առաջին՝ ենթադրելով, որ Դանիել Իոաննիսյանը փորձում է ինքնուրույն խաղալ և մաքրվել գործող իշխանությունների կատարած անօրենությունից՝ Կարապետյանցն ասաց. «դա իրեն չի ներվելու և դա է պատճառը, որ Դանիել Իոաննիսյանից, որպես հանրային գործիչ, ճանաչելի մարդ, բազմակի օգտագործելուց հետո փորձում են ձերբազատվել։ Այսինքը՝ քրեական գործ հարուցել, հետո մտածել, թե հետն ինչ են անելու…
Երկրորդ տարբերակը կոչվում է The Show Must Go On»։ Այս տարիներին Դանիել Իոաննիսյանը հաջողացրել է այն աստիճանի բացահայտ, բաց քարերով խաղալ և սատարել Նիկոլ Փաշինյանին, որ այլևս ոչ թե ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ թե կասկածի տակ է դրվում նրա անաչառությունը, այլ ընկալվում է որպես Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող մարդ։ Եվ հիմա խնդիր կա ընտրություններից առաջ Իոաննիսյանին մաքրել՝ որպես «անաչառ դիտորդ»։ Հիմա ուղղակի հող են նախապատրաստում, որ տեսեք, Իոաննիսյանը Աննա Հակոբյանի վրա դիմում է գրել դատարան, տիկին Հակոբյանն էլ Իոաննիսյանի վերաբերյալ է գրել իրավապահ մարմիններին։ Ժամանակը ցույց կտա, թե այս երկու տարբերակներից որն է իրական»։
Իրավապաշտպանն Աննա Հակոբյանին նաև հորդորեց կանանց իրավունքներից խոսելիս հիշել Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների մայրերին, վրաերթի ենթարկած Սոնա Մնացականյանին։






































