Կալուգացի Սամոյի աջակիցները Երևանում համբուրվող նույնասեռականների նկարներ են փակցնում

Ընդդիմադիր մամուլում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Երևանի տարբեր մասերում փակցվել են համբուրվող նույնասեռականների նկարներ։

«Ուժեղ Հայաստանի» մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա Կալուգացի Սամոյի օտարերկրյա փիառ մասնագետների մտահղացումն է, նրանք հաշվարկել են, որ ՔՊ-ն աննախադեպ վստահելիության վերելքի վրա է, և դա խաթարելու համար փորձում են խաղարկել հայ հասարակության պահպանողական լինելու քարտը։ Նրանք ՔՊ-ի ընտրությունների սիմվոլ «սրտիկը» մտցրել են նույնասեռականների համբույրի կադրի մեջ և դրանք Երևանում փակցնելով՝ փորձում են մարդկանց մեջ ասոցիացիաներ ստեղծել։

Մեր աղբյուրը, սակայն, չկարողացավ պատասխանել հարցին, թե լուսանկարները պատրաստված են արհեստական բանականությա՞մբ, թե՞ Կալուգացի Սամվելի թիմակիցներն են նկարվել դրա համար։

Հստակ է մի բան՝ Կալուգացու աջակիցները ոչ մի կարմիր գիծ չունեն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930