Արսեն Թորոսյանը Խավիեր Կաստելանոս Մոսկերայի հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խավիեր Կաստելանոս Մոսկերային։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության զարգացման ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս դերը Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է նաև ոլորտային առաջնահերթությունները և դիտարկել մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Խավիեր Կաստելանոս Մոսկերան ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ձևավորված կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը ամուր հիմք են ստեղծում հետագա աշխատանքների համար։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930