Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարներն էլ ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ ավտոմեքենան անվտանգ վայր դուրս բերելու համար։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքը հայտնում է՝ եթե Tesla-ն չբախվեր ծառին, մի քանի պտույտ շրջվելու էր ու հայտնվեր մյուս ոլորանում։






































