Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110+ կգ քաշային կարգում հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը։ Նա դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ այս ձևում ևս լինելով լավագույնը: Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930