Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար. Ալիև

Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար, խաղաղության և հաշտեցման համար: Գերնիկայի մրցանակ ստանալու առթիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան»,- նշել է նա:

Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար:

«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», — շեշտել է Ալիևը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930