Թրամփն Իրանի մասին. Եթե նրանք ցանկանան խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին խոսել է հատուկ բանագնացների այցն Իսլամաբադ չեղարկելու իր որոշման մասին՝ նշելով, որ նրանք ստիպված կլինեին հաղթահարել 17-ժամյա թռիչք։

«Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են։ Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել»,- ասել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե երբ տեղի կունենա զանգը։

Բանակցությունները, կարծես թե, ձախողվել են շաբաթ օրը, երբ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռացել է Պակիստանից, իսկ Թրամփը դրանից քիչ անց հայտարարել է, որ արգելել է իր բանակցողներին մեկնել Իսլամաբադ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930