ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի քարտուղար Մեթյու Սիգալը կիրակի օրը Fox News Digital հեռուստաալիքին հայտնել է, որ Քոուլ Ալենը, որը կասկածվում է շաբաթ օրը Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակելու մեջ, 2014 թվականին աշխատել է բարձր անվտանգության օբյեկտում, երբ եղել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող:
Ըստ LinkedIn-ի նրա պրոֆիլի՝ Ալենը բակալավրիատի ամառային դասընթացների շրջանակում եղել է գիտաշխատող:
«ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան միանշանակ դատապարտում է բռնությունը և իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնում բոլորին, ովքեր տուժել են այս միջադեպի հետևանքով, — ասել է Սիգալը:- Մենք կարող ենք հաստատել, որ կասկածյալը մոտ երեք ամիս պրակտիկա է անցել JPL-ում 2014 թվականին: Մենք չունենք քննության մանրամասները, որոնք կհաստատեն, որ կասկածյալը և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտը նույն անձն են»:
Այնուամենայնիվ, Fox News Digital հեռուստաալիքը հաստատում է, որ կասկածյալը և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի նախկին ուսանողը նույն անձն են:






































