Skip to main content

Սերգեյ Լավրովը հիշել է հայկական ռադիոյի մասին անեկդոտը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է ժամանակակից դիվանագիտության արվեստի մասին իր պատկերացումը՝ դրա էությունը նկարագրելով հայկական ռադիոյի մասին հայտնի անեկդոտով։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Եթե մի քիչ հումորի ոլորտ անցնենք, հիշո՞ւմ եք` Խորհրդային Միությունում հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարք կար։ Հայկական ռադիոյին հարցնում են` ի՞նչ է դիվանագիտությունը։ Պատասխան (մի քանի տարբերակ կա, բայց առավել պարկեշտը)` դիվանագիտությունը մարդուն համապատասխան հասցեով ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ նա վայելի ճանապարհորդությունը: Սա ևս կարելի է մտցնել դիվանագիտության մեթոդների զինանոց։ Ոչ մի արտառոց բան այստեղ չկա», — ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դրա հետ մեկտեղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունն է, որը պետք է իրականացվի արժանապատիվ ու պարկեշտ գործընկերների շահերի հանդեպ պատշաճ հարգանքով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30