Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ապրիլի 16–ին կեսգիշերին մոտ Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 23։10-ի սահմաններում Արմեն Մ․-ն գնացել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր Հ․-ի տուն, որտեղ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միմյանց հրել են, որից հետո Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, և նույն տուփից հանելով ատրճանակը, սպառնացել է սպանել, ինչից հետո Արմեն Մ․-ն վերջինիս ձեռքից վերցնելով նշված ատրճանակը հեռացել է։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակարաններից մեկից Ասատուր Հ․-ն հոգեկան ներգործության ենթարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Արմեն Մ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում ներկայացրել է նշված ատրճանակը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930