ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն կարող շարունակվել, քանի դեռ Միացյալ Նահանգները չեն վերացրել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը՝ այդ միջոցն անվանելով հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախկինի պես կախված են իրանական նավահանգիստների դեմ ուղղված սահմանափակումների չեղարկումից։
BBC Radio 4-ի «Աշխարհը միասնության մեջ» (World in Unity) ծրագրին տված հարցազրույցում Ալի Բահրեյնին շրջափակումն անվանել է հրադադարի «էական խախտում» և ընդգծել, որ նման պայմաններում բանակցությունները չեն կարող առաջ շարժվել։
Նա շեշտել է, որ Թեհրանը բանակցությունների չի ձգտում միայն նրա համար, որ մյուս կողմին ժամանակ տա պատրաստվելու հետագա ագրեսիային՝ հավելելով, որ ցանկացած դիվանագիտական գործընթաց պետք է հիմնված լինի անկեղծ մտադրությունների վրա։
Բահրեյնին նաև Վաշինգտոնին կոչ է արել ցուցաբերել «իրատեսական մոտեցում»՝ հորդորելով ԱՄՆ-ին ճանաչել Իրանի իրավունքները և բավարարել նրա ողջամիտ պահանջները՝ որպես կառուցողական փոխգործակցության նախապայման։






































