Tesla-ն հայտարարել է ինքնավար տաքսի Cybercab-ի սերիական արտադրության մեկնարկի մասին, ինչը համապատասխանում է Իլոն Մասկի՝ ինքնավար վարորդական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին։ Նախագիծը, որը նախկինում դիտվում էր որպես փորձարարական, անցնում է նոր փուլ՝ մասշտաբավորում և կոմերցիոն ներդրում։ Այս մասին փոխանցում է ixbt.com-ը։
Cybercab-ը ամբողջությամբ ինքնավար տրանսպորտային միջոց է՝ առանց ավանդական վարորդի նստատեղի։ Մեքենան նախատեսված է քաղաքային պայմաններում օգտագործման համար և ուղղված է ուղևորների զանգվածային փոխադրմանը՝ ռոբոտաքսի մոդելով։
Արտադրողը շեշտը դնում է ուղևորությունների ինքնարժեքի նվազեցման վրա, անվտանգության բարձրացման՝ մարդկային գործոնի բացառման շնորհիվ, ինչպես նաև քաղաքային երթևեկության օպտիմալացման վրա։
Cybercab-ի սերիական արտադրության մեկնարկը դեռ չի նշանակում, որ արդեն վաղը ԱՄՆ ճանապարհներին կհայտնվեն բազմաթիվ ռոբոտաքսիներ։ Սակայն Իլոն Մասկը կատարել է ներդրողներին տված իր խոստումը՝ 2026 թվականին գործարկել Cybercab-ի սերիական արտադրությունը։
Եթե նախագիծը հաջող լինի, այն կարող է զգալիորեն փոխել տաքսիի շուկան և սահմանել քաղաքային շարժունակության նոր ստանդարտ։ Սակայն ամեն ինչ դեռևս կախված է պետական կարգավորող մարմիններից և նրանց վստահությունից դեպի ինքնավար վարորդական համակարգերը՝ առանց մարդու միջամտության հնարավորության։
Tesla-ի ծրագրերում է տարեկան թողարկել մինչև 2 միլիոն Cybercab՝ դրանք վաճառելով համեմատաբար մատչելի գնով՝ 30,000 դոլարից պակաս։ Միևնույն ժամանակ ընկերությունը ցանկանում է ինքնավար տեխնոլոգիաների մեջ ներդնել բաժանորդագրության համակարգ՝ ապահովելով իր համար կայուն և շարունակական եկամուտ։






































