Skip to main content

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակվում է:

Այսօր՝ մրցումային հերթական օրը, ասպարեզ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ներկայացուցիչներ:

Պայքարի մեջ կմտնեն և իրենց գոտեմարտերը կանցկացնեն հետևյալ մարզիկները.

61 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան
74 կգ քաշային կարգ՝ Նարեկ Հարությունյան
92 կգ քաշային կարգ՝ Մուշեղ Մկրտչյան
125 կգ քաշային կարգ՝ Խաչատուր Խաչատրյան

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30