Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամները` Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը մրցեցին 86 կգ քաշային կարգում:Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը բարձրացրեց 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս ձևում Պողոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս վարժությունում նա առաջինն էր: Երկամարտի 248կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն:
Լիանա Գյուրջյանը պոկեց միայն 101 կգ կշռող ծանրաձողը: Հրումում նա ֆիքսեց 130 կգ, 135 կգ: Այս վարժությունում Գյուրջյանը երկրորդն է: Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը 5-րդն է:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում:






































