ՀԱՊԿ–ի հետ կապված վերջնական որոշում կա՞. հարց՝ ՊՆ փոխնախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Հրաչյա Սարգսյանը, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չցանկացած պատասխանել հարցերի։

NEWS.am-ի թղթակիցը, մասնավորապես, հարցնում էր հայ–ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ–ում անդամակցությունը դադարեցնելու հնարավորության մասին։

Հարցին՝ «ՀԱՊԿ–ի հետ կապված վերջնական որոշում կա՞», փոխնախարարն ասաց. «Այսօր էդ օրը չի, չի կարելի։ Ինչ, որ կա, այդ մասին արդեն բարձր մակարդակով ասվել է։ Վարչապետը դրա մասին բազմիցս խոսել է, ավելացնելու բան չունեմ»։

Նա անպատասխան թողեց նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930