Պատմությունը մաքրում է կեղծիքները և պահում միայն իրականը. Արագածոտնի թեմի առաջնորդ

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանդես է եկել խոսքով՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանությունը մեր օրացույցում պարզապես հիշատակի օր չէ։ Այն տարելից է, որը երբեք չի դառնում անցյալ։

Ավելի քան մեկ դար անց էլ նույն ցավն է, նույն կորստի ահռելի չափը, նույն՝ մարդկության դեմ գործված ոճրի ծանրությունը։ Սա վերք է, որ դեռ չի սպիացել, որովհետև հանցագործությունը մինչ օրս անպատիժ է մնացել։ Եվ երբ փորձում են ասել՝ «մոռանանք ու առաջ գնանք», նշանակում է՝ լռեցնել ճշմարտությունը և թաքցնել ցավը։

Բայց ճշմարտությունը չի լռում։

Մեր ժողովրդի մեկ դարից ավելի տևող պայքարը չի մարել և չի մարելու։ Պատմությունը մաքրում է կեղծիքները և պահում միայն իրականը։ Իսկ իրականությունն այն է, որ 1915 թվականը փորձ էր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին և ջնջելու նրա հետքը։

Չհաջողվեց։

Այդ տարեթիվը փոխեց մեր ճակատագիրը, բայց չկասեցրեց մեր հազարամյա ընթացքը։

Այսօր մենք աղոթում և հայցում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը՝ մեր ժողովրդի զորացման, ստեղծագործ կյանքի և արժանապատիվ ընթացքի համար։

Հայը չի կոտրվում։ Հայը չի նահանջում։ Հայը շարունակում է ապրել

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930