«Հրապարակ». Փաշինյանը վերջնագիր է տվել մարզպետներին. «կա՛մ–կա՛մ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի հաղթահարում Գյումրիի ֆիասկոն եւ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հրահանգել է մարզպետներին, որ նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հերթով հանրահավաքների նախապատրաստություն տեսնեն մարզկենտրոններում եւ ցրեն Գյումրվա խայտառակ տպավորությունը։

Չնայած տեւական ժամանակ է՝ Փաշինյանը բոյկոտել է իր սիրելի ֆորմատը՝ հանրահավաքներին անձամբ չի մասնակցում, վկան Էջմիածնի, Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցկացված հավաքներն են, քանի որ, ասում են՝ հասկացել է, որ որտեղ երեւում է, պարտությունը երաշխավորված է, բայց Գյումրիից հետո մտքափոխվել է եւ որոշել է թեկուզ համերգային ֆորմատով ցույց տալ, թե որքան մարդ է իր հետեւից գնում։ Մարզպետներին ուլտիմատում է տրվել՝ կա՛մ ապահովում եք բազմամարդ հավաքներ, կա՛մ հրաժեշտ եք տալիս ձեր պաշտոններին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930