Պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930