Ճիշտ չի, որ մուտքերը փակ են, կսպասեմ մինչեւ բացեն. քաղաքացի

Այո, կան փորձեր ջնջելու, մոռացության տալու պատմությունը, դա պարզ զգացվում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի մոտ NERWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից Արթուր Լալայանը, ով սպասում էր, որ բացվի մուտքը և իրենք կարողանան բարձրանալ հուշահամալիր։

«Ադրբեջանում էլ կարող է ինչ-որ մեկը ասի՝ այդպիսի բան չկա, բայց մենք հո չենք ընդունի, որ այդպիսի բան չկա։ Մենք գիտենք ու պետք է գանք, հարգենք մեր զոհերի հիշատակը։

Սա քաղաքականության հետ կապ չունի, սա ուղղակի ոնց որ դու գնաս քո ծնողի գերեզմանին։ Հիմա մեկը կարող է ասի՝ մի գնա քո ծնողի գերեզմանին, ո՞նց կարող է չգնաս, պետք է գնաս, հարգես՝ անկախ, թե ով ինչ ուզում է ասի»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ առավոտից հուշահամալիրի մուտքը փակ է, քաղաքացին ասաց. «Ես 9–ից 10 պակաս այստեղ էի, ես միշտ էլ գիտեի որ 10-11-ն է սովորաբար փակ լինում՝ կառավարության ու կաթողիկոսի այցերի հետ կապված, բայց հիմա փակել են մինչև ժամը 10-ը։ Դա իհարկե ճիշտ չէ, չենք էլ իմանում՝ այդպես է, թե արհեստական ստեղծված երևույթ է»,–ասաց նա՝ հավելելով, որ սպասելու է այնքան, մինչև բացվի ճանապարհը։

Հիշեցնենք, որ ճանապարհը փակելու պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն է հուշահամալիր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930