ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումների պահպանմանը։ Այս դիրքորոշումը նա շարադրել է Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսելով դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին ռուսաստանյան առաջնորդին հրավիրելու հնարավորության մասին՝ ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում խոսել բոլորի հետ։
«Ես այն տղաներից չեմ, ովքեր հայտարարում են, թե չեն խոսի նրա հետ, քանի որ պատերազմ է գնում»,- նշել է նա։
«Ես սիրում եմ խոսել բոլորի հետ, եթե դուք խելացի մարդ եք, կարողանում եք վերահսկել ձեր հույզերը և այլ բաներ, որոնք պետք է վերահսկել։ Ես կողմ եմ խոսելուն»,- ընդգծել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։






































