Թրամփի «Ոսկե քարտն» առայժմ ստացել է միայն մի մարդ. Bloomberg

Առայժմ միայն մեկ մարդու թեկնածություն է հաստատվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ոսկե քարտ» վիզային ծրագրին մասնակցելու համար, որն օտարերկրացիներին տրամադրում է ԱՄՆ-ում կացության թույլտվություն՝ 1 միլիոն դոլար վճարի դիմաց։ Դրա մասին հինգշաբթի հայտնել է առևտրի նախարար Հովարդ Լատնիկը. հայտնում է Bloomberg գործակալությունը:

Լատնիկը չի հայտնել հաստատված դիմումատուի ինքնությունը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ «հարյուրավոր» այլ օտարերկրացիների վիզայի դիմումներ քննարկման փուլում են:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031