ԱՄՆ-ն խոցել է Իրանում թիրախների մոտ 75 տոկոսը, Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Արձագանքելով իր նախորդ հայտարարությանը, թե պատերազմը կտևի չորսից վեց շաբաթ՝ Թրամփն ասել է. «Ես նաև մի փոքր դադար վերցրեցի»: Նա նաև բացառել է միջուկային զենքի կիրառման հնարավորությունը:
«Ես ուզում եմ շահավետ գործարք կնքել, ես կարող էի գործարք կնքել հենց հիմա: Վերականգնման վրա 20 տարի կծախսվի, բայց ես չեմ ուզում դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ըստ նրա՝ ինքը չի ցանկանում դրա համար հստակ ժամանակացույց սահմանել, «բայց ամեն ինչ բավականին արագ կանցնի, և մենք կբացենք Հորմուզի նեղուցը»:
«Իրանցիները եկան մեզ մոտ և ասացին, որ կհամաձայնեն բացել նեղուցը, և իմ բոլոր մարդիկ երջանիկ էին: Բոլորը երջանիկ էին, բացի ինձնից: Ես ասացի՝ մի րոպե սպասեք, եթե մենք բացենք նեղուցը, դա կնշանակի, որ նրանք օրական 500 միլիոն դոլար են վաստակելու: Ես չեմ ուզում, որ նրանք օրական 500 միլիոն դոլար վաստակեն, քանի դեռ չեն կարգավորել այս գործը: Այնպես որ, ես էի, որ այն փակ էի պահում»,- հայտարարել է Թրամփը:






































