Համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանք` խաղաղության և ապագայի դեմ․ Սիմոնյանը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշը վառելու հերթական քայլին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա:

Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930