Աննա Ամրոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

Աննա Ամրոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հրում վարժությունում բարձրացրեց 136 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Նա այս վարժությունում սահմանեց ԵԱ-ի նոր ռեկորդ, իսկ պոկում վարժությունում ոչ մի հաջող մոտեցում չունեցավ։

Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930