Ազգի և կառավարության անսասան միասնությամբ և Գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ մենք կստիպենք ագրեuորին զղջալ իր գործողությունների համար․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը լքել է բանակցային թիմը՝ ԻՀՊԿ միջամտության պատճառով, հաղորդում է Իսրայելի «12-րդ ալիքը»։

Միևնույն ժամանակ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է Թրամփի պնդումը, որ Իրանի ղեկավարության մեջ կա պառակտում՝ կոշտ և չափավոր գծի կողմնակիցների միջև։

«Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ։ Մենք բոլորս «իրանցիներ» և «հեղափոխականներ» ենք։ Ազգի և կառավարության անսասան միասնությամբ և Հեղափոխության Գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ մենք կստիպենք հանցագործ ագրեսորին զղջալ իր գործողությունների համար։

Մեկ Աստված, մեկ առաջնորդ, մեկ ժողովուրդ և մեկ ուղի, և այս ուղին տանում է դեպի Իրանի հաղթանակը, որը մեզ համար ավելի թանկ է, քան կյանքը», — գրել է քաղաքական գործիչը սոցիալական ցանցերում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930