«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով նա բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը։
«Այս վնասվածքն ինձ խաղադաշտից դուրս է թողնում այն պահին, երբ ամենաշատն էի ուզում այնտեղ լինել, և դա ավելի ցավոտ է, քան կարող եմ բացատրել: Ցավալի է, որ չեմ կարողանա պայքարել թիմակիցներիս հետ, չեմ կարողանա օգնել, երբ թիմն իմ կարիքն ունի: Բայց ես հավատում եմ նրանց և գիտեմ, որ ամեն խաղում նրանք իրենց հոգին կդնեն խաղադաշտում:
Ես թիմի կողքին կլինեմ, թեկուզև դրսից՝ աջակցելով, ոգևորելով և առաջ մղելով որպես նրանցից մեկը: Սա ավարտը չէ, սա պարզապես դադար է: Ես կվերադառնամ ավելի ուժեղ, ավելի մեծ ցանկությամբ, քան երբևէ, և հաջորդ մրցաշրջանն ավելի լավն է լինելու։ Շնորհակալություն հաղորդագրությունների համար և Visca el Barça (Կեցցե՛ «Բարսան)»»,- գրել է Յամալը։
Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ կայացած խաղում (1-0), որում դարձել էր հաղթական գոլի հեղինակ:






































